ISSF World Cup. Հայաստանը կունենա 4 մասնակից
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հոկտեմբերի 8-16-ը տեղի կունենա հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը, որին Հայաստանը մասնակցում է 4 հրաձիգով։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
Կահիրեում աշխարհի գավաթին մասնակցում են՝ Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը, Գեւորգ Մելքոնյանը եւ Արմեն Գեւորգյանը:
Թիմին մրցավայր է ուղեկցել գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Մրցաշարը կարևոր նախապատրաստական փուլ է հրաձգության աշխարհի վարկանիշային առաջնությունից առաջ:



