երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվել

Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվել

Ֆրանսիայի միակ միջուկային ավիակիր «Շառլ դը Գոլ»-ի վրա տեխնիկական սպասարկման աշխատանքների ընթացքում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Le Figaro-ն։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Տուլոնի նավահանգստում գտնվող նավի տեխնիկական հատվածներից մեկում։ Նախնական տեղեկություններով՝ այն կարող էր առաջանալ գազայրիչով իրականացվող աշխատանքների հետևանքով։

Հրդեհը հաջողվել է ամբողջությամբ մարել մոտ մեկուկես ժամում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, ավիակրի միջուկային կայանքները չեն վնասվել, իսկ միջադեպը չի ազդել դրանց վրա։

Հիշեցնենք, որ «Շառլ դը Գոլ»-ը տեխնիկական սպասարկման մեջ է օգոստոսի վերջից։ Նախատեսվում է, որ այն ծառայության կվերադառնա դեկտեմբերի սկզբին։

  • Կիսվել: