ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Այնթապից 4 անձ է բերման ենթարկվել բռնություն գործադրելու կասկածանքով. ոստիկանություն

Այնթապից 4 անձ է բերման ենթարկվել բռնություն գործադրելու կասկածանքով. ոստիկանություն

Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը կասկածանքով (ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 149.2. ) Այնթապից 4 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ բերման ենթարկվածների թվում է Այնթապի գյուղապետ Կարեն Սարգսյանը, որը «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու թեկնածուներից է:

Հիշեցնենք՝ Արարատի մարզի Այնթապ համայնքում այսօր ևս ՏԻՄ ընտրություններ են անցկացվում:

  • Կիսվել: