շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արարատի մարզպետն ու աշակերտները միմյանց գրքեր են նվիրել

Արարատի մարզպետն ու աշակերտները միմյանց գրքեր են նվիրել

Գիրք նվիրելու օրվան նվիրված՝ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հյուրընկալել է Վեդու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին:
 
Մարզպետն ու աշակերտները միմյանց են նվիրել գրքեր, ապա զրուցել կրթության անհրաժեշտությունից, դպրոցում ստացած գիտելիքներից:
 
«Յուրաքանչյուր տարիքում մարդը պետք է պիտանի և օգտակար լինի իր երկրին: Դուք կյանքի ձեր այս փուլում պետք է կրթվեք, զարգանաք, շատ կարդաք ու ձեր գիտելիքներն օգտագործեք հանուն մեր երկրի բարօրության։ Հիշեք՝ շատ սովորելը ու կարդալը ձեզ համար կարող են բացել միայն լուսավոր դռներ», - ասել է մարզի ղեկավարը։

  • Կիսվել: