շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արարատի մարզի բենզալցակայանում հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից

Արարատի մարզի բենզալցակայանում հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից

Փետրվարի 6-ին, խոշոր հրդեհ փլուզում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ տանող ճանապարհին գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր 1 հոգու տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խուբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ և պարզվում է վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: