շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արթուր Աբրահամը երկու ռեանիմոբիլ է նվիրաբերել ԵՊԲՀ-ին․ դրանք երկու հիվանդանոցների կծառայեն

Արթուր Աբրահամը երկու ռեանիմոբիլ է նվիրաբերել ԵՊԲՀ-ին․ դրանք երկու հիվանդանոցների կծառայեն

Բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ նախօրեին ԵՊԲՀ-ին նվիրաբերեց 2 ռեանիմոբիլ:

Այս մասին հայտնում են բռնցաքամարտիկի մամուլի ծառայությունից։

ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը բժշկական բուհի անունից շնորհակալություն հայտնելով հյուրերին կարևոր նվիրատվության համար՝ տեղեկացրեց, որ ռեանիմոբիլներից մեկը կծառայի «Մուրացան», իսկ մյուսը՝ «Միքայելյան» համալսարանական համալիրներին:

Բարերար Արման Մայիլյանը, որը ժամանել է Բարսելոնայից, նշեց, որ ռեանիմոբիլները գերմանական արտադրության են, բերվել են Իսպանիայից: Նրա խոսքով՝ Հայաստան բերված ռեանիմոբիլների մի մասն էլ ուղարկվել է Արցախ:

Նշենք, որ շտապօգնության նոր, հարմարավետ մեքենաները հագեցած են պացիենտների տեղափոխման ընթացքում անհետաձգելի բուժօգնության և վերակենդանացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

  • Կիսվել: