շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արթիկում բախվել են ВАЗ 21723-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ

Արթիկում բախվել են ВАЗ 21723-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Արթիկ քաղաքի Շահումյան 5 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 30-ամյա Զարզանդ Գ.-ի վարած ВАЗ 21723 մակնիշի և 54-ամյա Միքայել Ս.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Միքայել Ս.-ն , նրա ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 45-ամյա Նելլի Վ.-ն և 36-ամյա Քրիստինե Մ.-ն բժշկական օգնության ստանալու նպատակով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռուբեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ: 

  • Կիսվել: