8 զոհ, 20 վիրավոր. Թուրքիայում բախվել են ավտոբուսը և բեռնատարը
Թուրքիայի արևմուտքում ուղևորատար ավտոբուսը բախվել է ինքնաթափ բեռնատարին և մարդատար ավտոմեքենային, կա առնվազն 8 զոհ, տեղեկացնում է AHaber-ը:
Մասնավորապես, նշվում է, որ ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե մայրուղու վրա ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված ինքնաթափին և մարդատար ավտոմեքենային։ Նախնական գնահատականներով՝ զոհվել է առնվազն 8 մարդ, վիրավորվել՝ 20-ը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: