հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Կա հակակարկտային կայանից ավելի արդյունավետ միջոց՝ հրթիռային համակարգը, բայց ՀՀ-ում դա կիրառելն անհնար է. Պապոյան

Կա հակակարկտային կայանից ավելի արդյունավետ միջոց՝ հրթիռային համակարգը, բայց ՀՀ-ում դա կիրառելն անհնար է. Պապոյան

Կան հակակարկտային կայաններից ավելի արդյունավետ միջոցներ՝ հրթիռային համակարգերը, բայց, Հայաստանի աշխարհագրական դիրքից և աշխարհագրական որոշակի առանձնահատկություններից ելնելով, դա կիրառելն անհնար է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Եթե ունենայինք էլ, դրանք անհնար է կիրառելը, որովհետև դրանք հրթիռներ են, որոնք իրենց տեսքով ու առանձնահատկությամբ, բացի մարտագլխիկից, ոչ մի բանով չեն տարբերվում հրթիռներից: Դա օգտագործելու համար պետք է ունենաս համաձայնագրեր հարևան երկրների հետ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ դա բարդ ընթացակարգ է ենթադրում, ուստի այդ արդյունավետ միջոցի մասին խոսելը ժամանակավրեպ է:

  • Կիսվել: