Արտակարգ դեպք Երևանում․ մեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Երեկ՝ մարտի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի 173 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջները մարել են Mercedes E120 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է աղբակույտի։