կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Անպատասխանատու հայտարարություն է. Բլինքենը՝ միջուկային զենքի հնարավոր օգտագործման մասին Պուտինի նախազգուշացման վերաբերյալ

Անպատասխանատու հայտարարություն է. Բլինքենը՝ միջուկային զենքի հնարավոր օգտագործման մասին Պուտինի նախազգուշացման վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անպատասխանատու և ժամանակավրեպ է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումը միջուկային զենքի օգտագործման հնարավորության մասին:

Բլինքենը, մասնավորպես, նշել է. «Դա միանգամայն անպատասխանատու հայտարարություն է: Կարծում եմ, որ աշխարհում շատերը, այդ թվում՝ Չինաստանը, այդ մասին հստակ խոսել են նախկինում, երբ Պուտինը միջուկային սուրն էր ճոճում»:

Նա առաջարկել է խոսել զինաթափման և միջուկային զենքի չտարածման անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինն արևմտյան երկրներին զգուշացրել էր, որ Մոսկվան կարող է միջուկային զենք կիրառել, եթե ՌԴ տարածքին հարված հասցվի սովորական հրթիռների կիրառմամբ:

 

  • Կիսվել: