Ինչ են քննարկել Ռուսաստանի ու Իրանի նախագահները. մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Կայացել է կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ:
Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու այս երկխոսության առաջխաղացմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդար համաձայնագրի հասնելու նպատակով։
Հանգամանալից քննարկվել են հունվարի 17-ին Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրված երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի հիման վրա ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել փոխշահավետ առևտր ներդրումային կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ խոշոր նախագծերի իրականացման հաշվին»: