ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Պուտինը Լուկաշենկոյին շնորհակալություն է հայտնել գերիների փոխանակման հարցում աջակցության համար

Պուտինը Լուկաշենկոյին շնորհակալություն է հայտնել գերիների փոխանակման հարցում աջակցության համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ հանդիպումը կայացել է ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին:

Նշվում է, որ սա երկու երկրների առաջնորդների 6-րդ անձնական հանդիպումն է այս տարի և 8-րդը՝ վերջին 12 ամիսների ընթացքում։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին գերիների փոխանակումների կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համար։

Նա նաև հավելել է, որ մշտական ​​կապի մեջ է իր բելառուս գործընկերոջ հետ։

  • Կիսվել: