կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
13-ամյա աղջիկն Արագածոտնի դպրոցներից մեկում տնօրենի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգության

13-ամյա աղջիկն Արագածոտնի դպրոցներից մեկում տնօրենի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգության

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թալինի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակչուհի 35-ամյա Գոհար Գ.-ն և հայտնել, որ իր 13-ամյա աղջիկը, ով սովորում է Արագածոտնի մարզի դպրոցներից մեկում, դպրոցի տնօրենի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգության:

Գոհար Գ.-ն հրավիրվել է ոստիկանության Թալինի բաժին, նա հայտնել է, որ դպրոցի տնօրենը պարբերաբար իր աղջկան կանչել է աշխատասենյակ, շոյել և փորձել է երեխայի հետ ինտիմ կապ հաստատել: 

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Թալինի բաժնում արդեն պարզել են տնօրենի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Թալինի բաժնում ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին:

  • Կիսվել: