Լավրովը բանակցություններ է վարել Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարների հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռիո դե Ժանեյրոյում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ է վարել Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչիի հետ, հաղորդում է ТАСС-ը։
Լավրովը շնորհակալություն է հայտնել իր իրանցի գործընկերոջը միջոցառման շրջանակներում հանդիպելու հնարավորության համար, նրանք սեղմել են միմյանց ձեռքերը։
Գագաթնաժողովի հռչակագրում, որն ընդունել են ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Մերձավոր Արևելքում վերջին էսկալացիային։
Գագաթնաժողովի մասնակիցները դատապարտել են Իրանի ուղղությամբ Իսրայելի հարվածները՝ դրանք անվանելով միջազգային իրավունքի խախտում։ Բացի այդ, նրանք մտահոգություն են հայտնել ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո գտնվող իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումների կապակցությամբ։
Լավրովը հանդիպում է ունեցել նաև Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։