ՀՕՊ-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող 6 ԱԹՍ է խոցել. Սոբյանին
Ռուսական ՀՕՊ միջոցները դեպի Մոսկվա թռչող 6 անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«ՊՆ ՀՕՊ-ը խոցել է դեպի Մոսկվա թռչող վեց անօդաչու թռչող սարք։ Բեկորների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները»,-գրել է Սոբյանինը Telegram-ալիքում։