Թրամփը ծիծաղելի է համարել Իլոն Մասկի կուսակցություն ստեղծելը
Նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Ջերսիից մեկնելուց առաջ լրագրողներին ասել է, որ միլիարդատեր Էլոն Մասկի քաղաքական կուսակցություն ստեղծելու ծրագրերը համարում է «ծիծաղելի»։
Քաղաքական գործչի խոսքով՝ իր Հանրապետական կուսակցությունը հասել է «հսկայական հաջողության»։
«Դեմոկրատները կորցրել են իրենց ճանապարհը, բայց դա միշտ էլ երկկուսակցական համակարգ է եղել, և ես կարծում եմ, որ երրորդ կուսակցության ստեղծումը միայն կավելացնի խառնաշփոթը», - ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ Մասկը «կարող է զվարճանալ», բայց երրորդ կուսակցությունները երբեք չեն աշխատել, և այն, ինչ անում է միլիարդատերը, ծիծաղելի է։
Հիշեցնենք՝ Թրամփը և Մասկը բարեկամական հարաբերությունների մեջ էին քաղաքական գործչի նախագահական քարոզարշավի ժամանակ, բայց բաժանվեցին այն բանից հետո, երբ գործարարը մայիսի վերջին լքեց կառավարական ծառայությունը։
Հունիսի 5-ին, լրագրողների հարցերին պատասխանելով, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «շատ հիասթափված է» գործարարից՝ նրա քննադատության պատճառով։ Մասկը պատասխանել է՝ X սոցիալական ցանցում գրելով, որ քաղաքական գործիչը չէր հաղթի ընտրություններում առանց իր աջակցության։ Նա խնդրեց իր հետևորդներին քվեարկել այն հարցի շուրջ, թե արդյոք ժամանակն է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն Ամերիկայում, «որը իսկապես կներկայացնի բնակչության 80%-ի շահերը»։
Ավելի վաղ Մասնկը հայտնել էր Իլոն Մասկը հայտարարել է իր սեփական կուսակցության ստեղծման մասին