երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Աշխարհի գավաթ․ Էլինա Դանիելյանի հաղթական մեկնարկը

Աշխարհի գավաթ․ Էլինա Դանիելյանի հաղթական մեկնարկը

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը հաղթանակով մեկնարկեց Բաթումիում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում։

Նոկաուտ մրցակարգով անցկացվող մրցաշարի առաջին փուլում Տաջիկստանի ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովայի (վարկանիշ՝ 2030) հետ դիմակայության առաջին դասական պարտիայում Էլինա Դանիելյանը խաղաց սպիտակ ֆիգուրներով եւ առավելության հասավ 27-րդ քայլին։

Հուլիսի 7-ի շախմատիստուհիները կանցկացնեն եւս մեկ դասական պարտիա։ Հավասարության դեպքում անցկացվեն արագ խաղի երկուական պարտիաներ։

Աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանից մասնակցում է նաեւ Լիլիթ Մկրտչյանը, որի մրցակիցը ալժիրցի միջազգային վարպետ Լինա Նասրն է։ Նրանց առաջին պարտիան դեռ չի ավարտվել։

  • Կիսվել: