երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
2024 թվականին ծնվածների շրջանում առավել տարածված ազգանուններն ըստ սեռի

2024 թվականին ծնվածների շրջանում առավել տարածված ազգանուններն ըստ սեռի

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024 թվականին ծնված երեխաների շրջանում ամենատարածված ազգանունները եղել են Սարգսյան և Գրիգորյան։

Աղջիկների շրջանում ամենատարածված ազգանունը եղել է Սարգսյան՝ 486 նորածնի դեպքում։ Հաջորդում են Գրիգորյան (469), Հարությունյան (468), Խաչատրյան (448), Հովհաննիսյան (417) ազգանունները։

Տղաների շրջանում առաջին տեղում է Գրիգորյան ազգանունը՝ 546 դեպքով։ Հետևում են Բաղդասարյան (536), Սարգսյան (523), Հարությունյան (518), Հովհաննիսյան (510) ազգանունները։ Թոփ 50 ազգանունների ցանկը ըստ սեռի՝ ստորև․


  • Կիսվել: