երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Թրամփը ջրհեղեղի պատճառով Տեխաս նահանգի Քեր շրջանում արտակարգ դրություն է հայտարարել

Թրամփը ջրհեղեղի պատճառով Տեխաս նահանգի Քեր շրջանում արտակարգ դրություն է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել Տեխասի Քեր շրջանում, որը ամենաշատն է տուժել ջրհեղեղներից: Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել Truth Social-ում:

Ինչպես նշել է ամերիկացի առաջնորդը, արտակարգ դրության մտցումը թույլ կտա անհապաղ օգնություն հատկացնել։

Վերջին տվյալներով՝ Տեխասի կենտրոնական մասում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 59 մարդ։ Տեխասի նահանգապետը ավելի վաղ հայտնել էր, որ ավելի քան 850 մարդ տարհանվել է։

Թրամփը նշել է, որ դաշնային իշխանությունները օգնում են նահանգային ծառայություններին ջրհեղեղի հետևանքները վերացնելու գործում։ Շաբաթ օրը Տեխաս է ժամանել ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։

  • Կիսվել: