երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Արագածոտնի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին

Արագածոտնի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին, հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

՛՛Արագածոտնի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։

Հունիսի 29-ին՝ ժամը 17․30-ի սահմաններում, պարեկները «Նիվան» հայտաներել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

30-ամյա տղամարդու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։

Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: