ԲՐԻԿՍ-ի հակաամերիկյան քաղաքականությանը միացող ցանկացած երկրից կգանձվի լրացուցիչ 10% մաքսատուրք
Թրամփը սպառնում է լրացուցիչ 10% լրացուցիչ մաքսատուրքով ԲՐԻԿՍ-ի երկրների հակաամերիկյան քաղաքականությանը միանալու դեպքում։ Այս մասին գրում է Reuters-ը։
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ 10% մաքսատուրք կսահմանի այն երկրների համար, որոնք կհամաձայնեն ԲՐԻԿՍ խմբի «հակաամերիկյան քաղաքականության» հետ։
«ԲՐԻԿՍ-ի հակաամերիկյան քաղաքականությանը միացող ցանկացած երկրից կգանձվի լրացուցիչ 10% մաքսատուրք։ Այս քաղաքականության համար բացառություններ չեն լինի»,-գրել է Թրամփը։
Հավելենք ,որ ԲՐԻԿՍ-ի առաջնորդները հանդիպել են Բրազիլիայում խոշոր գագաթնաժողովի շրջանակներում։ Այս խմբի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը։