Ռուսաստանի և Չինաստանի ինքնաթիռները մտել են Հարավային Կորեայի ՀՕՊ ճանաչման գոտի
Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեից հայտարարել են, որ Ռուսաստանի և Չինաստանի ինքնաթիռները մտել են երկրի ՀՕՊ ճանաչման գոտի՝ առանց Սեուլին նախապես տեղեկացնելու։
Yonhap գործակալության փոխանցմամբ՝ Կորեայի Հանրապետության օդային սահմանների խախտում չի եղել:
Չինաստանի պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հայտնել են, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և Չինաստանի բանակի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները համատեղ օդային պարեկություն են իրականացրել Ճապոնական և Արևելաչինական ծովերի ջրային տարածքներում: