շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
35 զոհ, տասնյակ վիրավորներ. Սիրիայում ավտոբուսներ են բախվել

35 զոհ, տասնյակ վիրավորներ. Սիրիայում ավտոբուսներ են բախվել

Դեր Զորից դեպի Դամասկոս տանող ճանապարհին այսօր բախվել են երկու ավտոբուսներ, տեղեկացնում է «Ալ Ջազիրա»-ն:

Նշվում է, որ վթարի հետևանքով 35 մարդ զոհվել է, 30 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։

Դեր Զոր-Դամասկոս ճանապարհը կարևորագույն մայրուղի է, որը ձգվում է ավելի քան 400 կմ (249 մղոն) և կապում է Սիրիայի արևելքը մայրաքաղաքի հետ։

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ավտոբուսներից մեկը տեղափոխում էր Ներքին անվտանգության ուժերի անդամների, իսկ մյուսը՝ քաղաքացիական անձանց։ Նախարարությունը հավելել է, որ դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ։ SANA-ի տվյալներով՝ վթարի վայր են ուղարկվել նաև մի քանի ուղղաթիռներ՝ վիրավորներին Հոմսի ռազմական հոսպիտալ տեղափոխելու համար։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: