Կարեն Գալստյանը բրոնզե մեդալ է նվաճել Մեծ սաղավարտի մրցաշարում
Ռուսաստանցի ձյուդոիստ Կարեն Գալստյանը Աբու Դաբիում (ԱՄԷ) ընթացող Մեծ սաղավարտի մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել:
Բրոնզի համար գոտեմարտում Գալստյանը հաղթել է Կոսովոյի ներկայացուցիչ Ակիլ Գյակովին:
Ոսկե մեդալ է նվաճել Մարոկկոն ներկայացնող Հասան Դուկալին, որը եզրափակիչում հաղթել է Տաջիկստանի ներկայացուցիչ Մասուդի Ահմադզոդային:
Աբու Դաբիի մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 31-ին: Ռուսաստանի հավաքականը մրցաշարում հանդես է գալիս ազգային խորհրդանիշներով։



