շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.233 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Այսօր ավելի վաղ նժույգթափեր վարժությունում Համլետ Մանուկյաննը հռչակվել էր աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր։

Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ԱԱ-ի հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։

 

  • Կիսվել: