Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ մանրամասներ
Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը և ավելի քան մեկ ժամ սպասել օգնության, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Մասնավորապես նշվում է, որ ռուսաստանցի 4 զբոսաշրջիկներ մեկնել են Նուսա Պենիդա կղզու մերձակայքում սնորկլինգով զբաղվելու։ Ծոցից դուրս գալիս նավակի հետնամասում պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ պատճառը կարող էր լինել մարտկոցի անսարքությունը։ Նավակը բռնկվել է, և զբոսաշրջիկներն ու նրանց ուղեկցորդը նետվել են ջուրը։
Հաղորդվում է նաև, որ մոտ 70 րոպե անց նրանց նկատել է մեկ այլ նավակի անձնակազմ և դուրս բերել ջրից։ Զբոսաշրջիկները չեն տուժել, իսկ նավապետը ոտքերի լուրջ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է պայթյունի պատճառները։
Տեսանյութը՝ այստեղ:



