շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Ռումինիան երկու օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է ԱԹՍ խոցել իր տարածքում

Ռումինիան երկու օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է ԱԹՍ խոցել իր տարածքում

Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրի պաշտպանության նախարարությունն այսօր  հայտարարել է, որ Ռումինիայի օդային տարածքում երկու օրվա ընթացքում երկրորդ անօդաչու թռչող սարքն է խոցվել։

Միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Ռումինիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 Falcon կործանիչ է ուղարկվել դրոնը ոչնչացնելու համար։

Ռումինիայի Պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Անօդաչու թռչող սարքը խոցվել է անմարդաբնակ տարածքում՝ անվտանգության կանոնակարգերին համապատասխան»: 

Հիշեցնենք, որ նման առաջին միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ առավոտյան։ Reuters-ի տվյալներով՝ այդ անօդաչու թռչող սարքի մնացորդներն ուսումնասիրելուց հետո ռումինացի քննիչները եզրակացրել են, որ այն ռուսական է։ Ուկրաինայում պատերազմի ընթացքում տասնյակ միջադեպեր են գրանցվել՝ Ռումինիայի օդային տարածքը անօդաչու թռչող սարքերի խախտումների հետ կապված:

 

  • Կիսվել: