կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Թուրքիայում ուկրաինական «կամիկաձե» ԱԹՍ է ընկել

Թուրքիայում ուկրաինական «կամիկաձե» ԱԹՍ է ընկել

Թուրքիայում ուկրաինական «կամիկաձե» անօդաչու թռչող սարք է ընկել։ Այս մասին հայտնել է ANKA գործակալությունը՝ հղում անելով Ռիզեի նահանգապետարանի վարչակազմին։

Նշվում է, որ ստուգման արդյունքում պարզվել է, որ Չայելի շրջանում ընկած օբյեկտն ուկրաինական արտադրության FP-1 տեսակի «կամիկաձե» անօդաչու թռչող սարք է՝ արտադրված Fire Point ընկերության կողմից։

Հաղորդվում է նաև, որ ԱԹՍ-ն ընկնելու պահին պայթել է, վնասվել է բնակելի տներից մեկի պատուհանի ապակին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: