Մեզ Ռուսաստանի ռազմաբազան պետք չէ՝ անկախ ամեն ինչից. Փաշինյան
Մեզ Ռուսաստանի ռազմաբազան պետք չէ՝ անկախ ամեն ինչից: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Ես երբեք չեմ բարձրացել ռուսական ռազմաբազայի թեման, Ռուսաստանն է բարձրացրել։ Եթե իրենք այդ հարցը բարձրացնում են, ես հստակ ասում եմ՝ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի կարիք Հայաստանը չի տեսնում՛՛,-ասել է նա:


