կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Խոշոր հրդեհ Բելգիայում. ոչնչացվել է Նամյուրի քաղաքապետարանի շենքի մեծ մասը

Խոշոր հրդեհ Բելգիայում. ոչնչացվել է Նամյուրի քաղաքապետարանի շենքի մեծ մասը

Բելգիայի Վալոնիա տարածաշրջանի մայրաքաղաք Նամյուրի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ոչնչացվել է խոշոր հրդեհի պատճառով: Այս մասին կիրակի օրը հայտնել է Բելգիայի փոխվարչապետ Մաքսիմ Պրևոն, որը պաշտոնապես շարունակում է մնալ Նամյուրի քաղաքապետը, տեղեկացնում են բելգիական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդվում է՝ հրշեջները շարունակում են պայքարել կրակի տարածման դեմ։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ, չի բացառվում նաև հրկիզումը։

Պրևոն նշել է, որ քաղաքապետի պարտականությունները կատարող Շառլոտա Բազելերը գիշերը գործարկել է արտակարգ իրավիճակների արձագանքման քաղաքային ծրագիրը և համակարգում է ծառայությունների աշխատանքը։

Նշվում է նաև, որ հրդեհը լուրջ վնաս է հասցրել քաղաքային վարչակազմին. ոչնչացվել են քաղաքացիների սպասարկման տարածքները, քաղաքային խորհրդի նիստերի դահլիճը, տարբեր ծառայությունների փաստաթղթերը։ Տեղեկատվական համակարգերն ու սերվերները չեն գործում։ Հարյուրավոր համայնքային ծառայողներ կարող են մնալ առանց աշխատատեղերի։

Պրևոյի գնահատմամբ՝ շենքի վերականգնման համար տարիներ կպահանջվեն։ Նա բնակիչներին կոչ է արել հետևել քաղաքային իշխանությունների պաշտոնական հաղորդագրություններին և հայտարարել, որ հրդեհից հետո վերականգնվելու համար Նամյուրին տարածաշրջանի ֆինանսական աջակցությունը կպահանջվի։

  • Կիսվել: