Շիրակի մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է արել. «Անկախ դիտորդ»
Շիրակի մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է արել, Սպիտակում էլ աշխատավարձերը բարձրացրել են 10 հազար դրամով։ Այս մասին հայտնել են «Անկախ դիտորդ»-ից։
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գևորգ Քոթանջյանը հայտնել է, որ Սպիտակի ավագանին նախընտրական շրջանում համայնքային մշակութային և երաժշտական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել է 10 հազար դրամով։ Նրա գնահատմամբ՝ սա վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում է։
Քոթանջյանը նաև նշել է, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը քարոզարշավի ընթացքում օգտվել է ծառայողական մեքենայից, իսկ նախընտրական փուլում աշխատանքից հեռացվել են Սպիտակի համայնքապետարանի՝ այլ ուժերի թեկնածու հանդիսացող չորս աշխատակիցներ։



