Այս պшտերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Օմսկում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Տոկաևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է վերադառնալ «ստամբուլյան բանաձևին»՝ Ուկրաինայի հարցով համաձայնության հասնելու համար։
«Թերևս, արդեն արժե սառեցնել այս հակամարտությունը և վերադառնալ Ստամբուլյան բանաձևին, քանի որ այնտեղ զգալի արդյունքներ էին ձեռք բերվել»,-ասել է Ղազախստանի նախագահը:
Խաղաղ կարգավորման գործում միջնորդ լինել, Տոկաևի խոսքով, Ղազախստանը չի ցանկանում, քանի որ «ռուս ժողովուրդը մեծ է, և նա գլուխ կհանի առանց միջնորդների»։
Պուտինն էլ խոստացել է Տոկաևին մանրամասն տեղեկացնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին։
Տեսանյութը՝ այստեղ:



