չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Հայաստան–ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում

Հայաստան–ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում

COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսսիկա Ռոսվալլի և Եվրոպական միության խորհրդում Իռլանդիայի նախագահության ներկայացուցիչ, Իռլանդիայի բնության, ժառանգության և կենսաբազմազանության հարցերով պետական նախարար Քրիստոֆեր Օ’Սալիվանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում կարևորվել են COP17-ի բանակցային գործընթացում կառուցողական համագործակցությունը, առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնելը և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործնական որոշումների ընդունումը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–ԵՄ բնապահպանական համագործակցության խորացման հնարավորություններին, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման ոլորտներում։

Նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու ներառական երկխոսությանը և բանակցությունների արդյունավետ ընթացքին։

  • Կիսվել: