չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. Սևանում  կանխվել է խոտածածկ տարածքում առաջացած կրակի տարածումը մի քանի հեկտար ծառապատ տարածք

Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. Սևանում կանխվել է խոտածածկ տարածքում առաջացած կրակի տարածումը մի քանի հեկտար ծառապատ տարածք

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջներին, նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի մի քանի համայնքային ոստիկանների հաջողվել է կանխել կրակի տարածումը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:50-ի սահմաններում տեղում ծառայություն կատարող պարեկները կրակ և ծուխ են նկատել խոտածածկ տարածքում, որը տարածվում էր դեպի մեծ թվով ծառեր։

Տեղում հրշեջները, պարեկները, համայնքային ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ կարողանում են նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն, ինչի շնորհիվ էլ մի քանի հեկտար տարածքի ծառերը փրկվեցին կրակի ճիրաններից։ Իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին անգամ մի քանի հարյուր մետրից։

Այս պահին հրշեջները տեղում իրականացնում են որոնողական աշխատանքներ՝ կրակի օջախներ հայտնաբերելու և մարելու համար։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

  • Կիսվել: