կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Ռուսաստանը ԴԺՀ-ում ոչնչացրել է ԱԹՍ-ների տեղակայման և կառավարման կետեր

Ռուսաստանը ԴԺՀ-ում ոչնչացրել է ԱԹՍ-ների տեղակայման և կառավարման կետեր

Ռուսական օդատիեզերական ուժերը ԴԺՀ-ում ՖԱԲ-500 և ՖԱԲ-1500 ավիառումբերի հարվածներով ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման և ուկրաինական անօդաչուների կառավարման կետեր, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանական նախարարությունը:
 
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Դոբրոպոլիե և Կուչեր Յար բնակավայրերում օդաչուները ՖԱԲ-500 ավիառումբով ոչնչացրել են Ուկրաինայի ազգային գվարդիայի երկու առանձին բրիգադների ԱԹՍ-ների կառավարման կետերը»:
Նշվում է նաև, որ ՖԱԲ -1500 3 ավիառումբով՝ ունիվերսալ պլանավորման և ուղղման մոդուլներով, հարված է հասցվել նաև Ուկրաինայի զինված ուժերի 81-րդ առանձին աէրոմոբիլային բրիգադի ժամանակավոր տեղակայման վայրին ԴԺՀ Նիկոլաևկա գյուղում։
 
ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել է, որավիահարվածների արդյունքում թիրախները ոչնչացվել են։

  • Կիսվել: