Ուկրաինական ԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիյսկի ինքնավար Սուրգուտի շրջանում գտնվող արդյունաբերական օբյեկտի վրա: Այս մասին հայտնել է նահանգապետ Ռուսլան Կուխարուկը, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Նա հայտնել է, որ հրդեհ է բռնկվել՝ չհաստակեցնելով դրա ծավալները:
Ըստ լրատվամիջոցների՝ հարվածը հասցվել է Սուրգուտի Չեռնոմիրդինի անվան կոնդենսատի կայունացման գործարանին։ «Գազպրոմի» այս ձեռնարկությունը երկրի խոշորագույն նավթագազային կոնդենսատ խառնուրդի վերամշակման գործարանն է՝ տարեկան ավելի քան 10 մլն տոննա հզորությամբ:
Սա Խանտի-Մանսիյսկի Ինքնավար Օկրուգին առաջին հարվածն է։ Մայիսին այնտեղ հրթիռային տագնապ էր հայտարարվել։ Սուրգուտից Ուկրաինայի սահման ուղիղ գծով մոտավորապես 2600 կմ է:



