երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Վրաերթ Երևանում. վիրավորին առաջինը օգնության է հասել ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանը

Վրաերթ Երևանում. վիրավորին առաջինը օգնության է հասել ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանը

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, վրաերթ է  տեղի ունեցել Երևանում: Ժամը  18:00-ի սահմաններում Lada Priora մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, սակայն վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության է հասել ՀՀ առողջապահության նախկին նախարար  Արսեն Թորոսյանը, ով ահազանգել է նաև շտապօգնություն և մինչ կժամանեին բժիշկները, նա ինքն է օգնություն ցուցաբերել վիրավորին:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ականատեսներն ասում էին՝ նկատեցինք, թե ինչպես է Ա. Թորոսյանը վազելով մոտենում դեպքի վայր, ապա օգնությոն ցուցաբերում վիրավորին, ում կյանքին, բարեբախտաբար, ոչինչ չի սպառնում և նախկին նախարարի զանգից հետո շտապօգնությունն  ու պարեկային ծառայությունը շուտ ժամանեցին: 

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: 

  • Կիսվել: