երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն հրադադարի և պատերազմին վերջ տալու համար. Թրամփ

Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն հրադադարի և պատերազմին վերջ տալու համար. Թրամփ

Պուտինի հետ հեռախոսազրույցը լավ անցավ։ Այս մասին քիչ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավարտված հեռախոսազրույցից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. ՛՛Քիչ առաջ ավարտեցի երկժամյա զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարծում եմ, որ այն շատ լավ անցավ։ Ռուսաստանն ու Ուկրաինան անմիջապես բանակցություններ կսկսեն կրակի դադարեցման շուրջ և, որ ավելի կարևոր է, պատերազմի ամբողջական ավարտի շուրջ։ Պայմանները կհամաձայնեցվեն երկու կողմերի միջև, ինչպես և պետք է լինի, քանի որ միայն նրանք գիտեն բանակցային գործընթացի մանրամասները, որոնք հասանելի չեն որևէ մեկին: Զրույցը հիանալի էր։ Եթե դա այդպես չլիներ, ես դա կասեի հենց հիմա, ոչ թե ավելի ուշ:

Քիչ առաջ ավարտեցի երկժամյա զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարծում եմ, որ այն շատ լավ անցավ։ Ռուսաստանն ու Ուկրաինան անմիջապես բանակցություններ կսկսեն կրակի դադարեցման շուրջ և, որ ավելի կարևոր է, պատերազմի ամբողջական ավարտի շուրջ։ Պայմանները կհամաձայնեցվեն երկու կողմերի միջև, ինչպես և պետք է լինի, քանի որ միայն նրանք գիտեն բանակցային գործընթացի մանրամասները, որոնք հասանելի չեն որևէ մեկին: Զրույցը հիանալի էր։ Եթե դա այդպես չլիներ, ես դա կասեի հենց հիմա, ոչ թե ավելի ուշ։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն անմիջապես։ Ես այդ մասին տեղեկացրել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբին նախագահ Պուտինի հետ զրույցից անմիջապես հետո կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

Վատիկանը, Հռոմի պապի խոսքով, մեծ շահագրգռվածություն ունի այդ բանակցություններն իր տարածքում անցկացնելու հարցում:

Թող սկսվի գործընթացը՛՛:

 

  • Կիսվել: