Ռոբերտ Քոչարյանի և Կիմ Չեն Ընի նման լիդերների միջև քիմիա կա. Արամ Սարգսյան
Ռոբերտ Քոչարյանն իշխանության չի գա: Ռոբերտ Քոչարյանը, Կիմ Չեն Ինը... ասենք՝ ասում է՝ Կորեայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի չեմպիոն է դարձել, ու կորեական տիեզերանավը իջել է արևի վրա: Ու Կորեայի ժողովուրդը հավատում է դրան: Հավանաբար, Ռոբերտ Քոչարյանի ու այդ տեսակի լիդերների միջև քիմիա կա: Ինքը խոստովանել է դա: Նա այդ մոտեցումների կողմնակիցն է: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է «Հանարապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը:
«Ավելի անլուրջ բան ասել... Այո՛, Հայաստանի հանրապետությունում կոռուպցիա կա, բայց կոռուպցիայի նման մասշտաբ, որ ՀՀ վարչապետը 2 մլրդ դոլար ունենա, այն էլ այս տարիների ընթացքում... Դա, չգիտեմ, տնտեսական մտքի տիտան պետք է լինես, սուպերտաղանդավոր, որ կարողանաս նման բան անել: Դա նույնիսկ լուրջ քննարկման թեմա չէ»,-նշել է նա: