«Նախատեսում ենք Զանգեզուրի միջանցքի նախագիծն իրականացնել 3-4 տարվա ընթացքում». թուրք նախարար
Զանգեզուրի միջանցքը կկապի Թուրքիան և թյուրքական աշխարհի երկրները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«Աշխատանքներն իրականացվում են և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի կողմից։ Մենք նախատեսում ենք այս նախագիծն իրականացնել 3-4 տարվա ընթացքում»,-նշել է նա: