հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վարակվածների իրական թիվը կարող է 2-3 անգամ գերազանցել պաշտոնական վիճակագրության մեջ նշված թվերը. Ավանեսյան

Վարակվածների իրական թիվը կարող է 2-3 անգամ գերազանցել պաշտոնական վիճակագրության մեջ նշված թվերը. Ավանեսյան

Հայաստանի առողջապահության նախարարությունն ունի մեթոդաբանություն, որը հնարավորություն է տալիս պարզել ոչ միայն վիճակագրության մեջ պաշտոնապես ընդգրկված կորոնավիրուսով վարակվածների թիվը, այլեւ նրանց, ովքեր ներառված չեն եղել այս վիճակագրության մեջ։ Այս մասին այսօր 2022 թվականի պետ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, ով կասկած հայտնեց պաշտոնական վիճակագրության մեջ նշված թվերի վերաբերյալ։

Նախարարի գնահատմամբ՝ վարակվածների իրական թիվը կարող է 2-3 անգամ գերազանցել պաշտոնական վիճակագրության մեջ նշված թվերը։ «Այս տեխնիկան կիրառվում է շատ երկրներում։ Նրանցից մի քանիսում վարակվածների իրական թիվը 3-4 անգամ գերազանցում է պաշտոնական վիճակագրությունը։ Դրա հիման վրա կիրառվում է համապատասխան մեթոդաբանություն եւ կատարվում են անհրաժեշտ հաշվարկներ։ Փաստն այն է, որ շատերի մոտ ոչ մի ախտանիշ պարզապես չկա:

Այդ պատճառով նրանք չեն թեստավորվում, եւ դա որոշակի դժվարություններ է ստեղծում վարակվածների իրական թիվը հաշվարկելու եւ նույնականացնելու հարցում»,-ասաց Ավանեսյանը։

 

 

  • Կիսվել: