կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Թվային հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողների հետ խորհրդատվական հանդիպումները կանցկացվեն Քաղաքաշինության կոմիտեում

Թվային հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողների հետ խորհրդատվական հանդիպումները կանցկացվեն Քաղաքաշինության կոմիտեում

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու նպատակով կազմակերպվող խորհրդատվական հանդիպումներն այսուհետ կանցկացվեն կոմիտեում։ Այդ նպատակով առանձնացվել է համակարգիչներով ապահովված սենյակ։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» դաշտում (https://urban.e-gov.am/hy/service/permits_online_booking/info)։ Հանդիպումները տեղի կունենան աշխատանքային յուրաքանչյուր օր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 16։00-ից 18։00-ն, Կառավարական 3-րդ շենքի 4-րդ հարկում։

Քաղաքաշինության կոմիտեի և «VX Soft» ընկերության մասնագետները կաջակցեն քաղաքացիներին և իրավաբանական անձանց թվային հարթակից օգտվելիս, կլուծեն տեխնիկական խնդիրները, կպատասխանեն գործընթացների վերաբերյալ հարցերին։

Շարունակելու է գործել նաև հեռավար խորհրդատվություն ստանալու հնարավորությունը, որի համար անհրաժեշտ է ամրագրել տեսազանգ հարթակի հետևյալ բաժնում՝ https://urban.e-gov.am/hy/service/zoom_calls/info։

Աջակցության մյուս եղանակը հեռախոսազանգերի սպասարկումն է։ Տեխնիկական հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել 0-8000-2020 և 010 58 59-80 հեռախոսահամարներով, անհրաժեշտության դեպքում՝ թողնել ձայնային հաղորդագրություն, իսկ բովանդակային հարցերով զանգահարել 011-621-818 հեռախոսահամարներով։

Համայնքապետարանների՝ վերապատրաստում անցած համապատասխան աշխատակիցները ևս կարող են աջակցել դիմողներին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերում կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ողջ գործընթացն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների urban.e-gov.am հարթակում, որին 2025թ.  հունվարից կմիանան նաև մյուս մարզերը և Երևանը, հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

  • Կիսվել: