Կիևն ահաբեկչական հարձակում է իրականացրել ՌԴ մի քանի մարզերի օդանավակայանների վրա. ՌԴ ՊՆ
Այսօր Կիևի ռեժիմն ահաբեկչական հարձակում է իրականացրել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի օդանավակայանների վրա՝ օգտագործելով FPV անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի ռազմական օդանավակայաններում բոլոր ահաբեկչական հարձակումները հետ են մղվել։
՛՛Մուրմանսկի և Իրկուտսկի մարզերում, օդանավակայանների անմիջական հարևանությամբ գտնվող տարածքից FPV անօդաչու թռչող սարքերի արձակման հետևանքով մի քանի ինքնաթիռներ հրդեհվել են։
Հրդեհները մարվել են։ Զինվորականների և քաղաքացիական անձնակազմի շրջանում զոհեր չկան։ Ահաբեկչական հարձակումների մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել են՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։