ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Չորս անգամ ավել աշխատավարձ․ ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ռեալի աստղային խաղացողին

Չորս անգամ ավել աշխատավարձ․ ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ռեալի աստղային խաղացողին

Չեմպիոնների լիգայի վերջին երկու մրցաշրջանների հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է ուղիներ փնտրել թիմի կազմն ուժեղացնելու համար։ Ինչպես հաղորդում է El Nacional պարբերականը, փարիզյան ակումբը մտադիր է Մադրիդի «Ռեալից» ձեռք բերել թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերին, գրում է armsport.am-ը:

Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն պատրաստ է երիտասարդ աստղին առաջարկել տարեկան շուրջ 15 միլիոն եվրո աշխատավարձ։ Այս ցուցանիշը չորս անգամ գերազանցում է այն վարձատրությունը, որը ֆուտբոլիստը ներկայումս ստանում է մադրիդյան թիմում։

Հիշեցնենք, որ 21-ամյա Արդա Գյուլերի գործող պայմանագրի ժամկետն «արքայական» ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt հեղինակավոր պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։

 

  • Կիսվել: