երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
ՉԼ. ՊՍԺ — Բարսելոնա. հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

ՉԼ. ՊՍԺ — Բարսելոնա. հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Չեմպիոնների լիգայի 2026/2027 մրցաշրջանի լիգայի փուլի 3-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ կմրցեն ֆրանսիական ՊՍԺ-ն և կատալոնական «Բարսելոնան», գրում է armsport.am-ը:

Հանդիպումը կկայանա Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Խաղը կսպասարկի անգլիացի մրցավար Մայքլ Օլիվերը։

Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.

ՊՍԺ. Սաֆոնով, Հաքիմի, Մարկինյոս, Պաչո, Լ. Էռնանդես, Վիտինյա, Նևեշ, Ռուիս, Կվարացխելիա, Դուե, Դեմբելե

«Բարսելոնա». Գարսիա, Կանսելու, Կուբարսի, Մարտին, Էսպարտ, Բեռնալ, Պեդրի, Օլմո, Յամալ, Գորդոն, Ռաֆինյա

Լիգայի փուլի մեկնարկային երկու տուրերից հետո երկու գրանդներն էլ վաստակել են առավելագույն՝ 6-ական միավոր. փարիզցիները գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ «կապտանռնագույնները» երկրորդ հորիզոնականում են։

Հավելենք, որ ՊՍԺ-ն մրցաշարի գործող գավաթակիրն է և տիտղոսը նվաճել է վերջին երկու մրցաշրջաններում անընդմեջ (2024/25 և 2025/26)։ Նախորդ խաղարկության եզրափակչում փարիզյան ակումբը հետխաղյա 11-մետրանոցներով առավելության էր հասել Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ (1:1, 4:3՝ 11մ)։

  • Կիսվել: