երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անհաջող է մեկնարկել աշխարհի 2028 թվականի առաջնության ընտրական փուլում՝ սեփական հարկի տակ 2։3 հաշվով զիջելով Հունգարիայի ընտրանուն, գրում է armsport.am-ը:

Հայաստանի հավաքականի կազմում վնասվածքների պատճառով խաղին չեն մասնակցել թիմի ավագ Վլադիմիր Սանոսյանն ու Դենիս Նևեդրովը։

Ընտրական 1-ին խմբում ընդգրկված մեր ընտրանին, որտեղ մրցակիցներն են Հունգարիան և Շվեդիան, հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 7-ին։

Հայ ֆուտզալիստները հյուրընկալվելիս ուժերը կչափեն Շվեդիայի հավաքականի հետ:

  • Կիսվել: