ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Փարաքարի դեպքի վերաբերյալ դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Փարաքարի դեպքի վերաբերյալ դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով Փարաքարի դեպքի առնչությամբ դատարանում հնչած՝ նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի վերաբերյալ հայտարարությանը, նշել է, որ այն իրականության հետ որևէ աղերս չունի։

Նախարարն ընդգծել է, որ դեպքի ժամանակ անձամբ եղել է Վաղարշապատի ոստիկանության բաժնում, սկզբից մինչև վերջ տեղյակ է գործընթացին և գիտի, թե ինչ ապացույցներ է վարույթն իրականացնող մարմինը ձեռք բերել ու իրավաչափ եղանակով հաստատել։

Նա դատարանում հնչած հայտարարությունն անհեթեթ է որակել՝ նշելով, որ այն իրականության հետ որևէ աղերս չունի և ժամանակը ցույց կտա, թե դատական վարույթն ինչ ավարտ կունենա։

Մեղադրյալ Գևորգ Հարությունյանը երեկ դատարանում հայտարարել է, որ ինքը չի սպանել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին, իսկ ինքնախոստովանական ցուցմունքը տվել է նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի՝ իր ընտանիքին ուղղված սպառնալիքների ազդեցության տակ։

Հիշեցնենք, որ Վալոդյա Գրիգորյանն սպանվել էր 2025 թվականի սեպտեմբերի 23-ին:

  • Կիսվել: