ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել. Զախարովա

Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել. Զախարովա

Մոսկվայում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ բանակցությունների ընթացքում ուկրաինական կարգավորման գործընթացին եվրոպացի ներկայացուցիչների ներգրավման հարցը չի քննարկվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, նշել է. «ՌԴ ԱԳՆ-ին հայտնի տեղեկություններով՝ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում այդ թեման չի քննարկվել»Լ

Այսկերպ Զախարովան մեկնաբանել Քուշների հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են ընդլայնել բանակցությունների հաջորդ փուլը՝ դրանում ներառելով եվրոպացի գործընկերներին։ Ամերիկացի բանակցողի խոսքով՝ դա հնարավորություն կտա տարածքային տարաձայնություններին զուգահեռ քննարկել նաև եվրոպական անվտանգության ապագան։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Քուշները հայտարարել էր Ուկրաինայի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացի մասին։ Նրա խոսքով՝ կողմերն ավելի լավ են հասկացել միմյանց դիրքորոշումները և առաջընթաց են գրանցել հնարավոր լուծումների որոնման հարցում։

Իսկ նախօրեին՝ նոյեմբերի 12-ին, Ուիթքոֆը հույս էր հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով հնարավոր կլինի հայտարարել եվրոպացիների մասնակցությամբ բանակցությունների նոր փուլի մասին։

Հիշեցնենք նաև, որ Պուտինի և ամերիկացի բանակցողների հանդիպման արդյունքներով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը բանակցությունները որակել էր բովանդակալից և կառուցողական։ Նրա խոսքով՝ քննարկվել էին Աբու Դաբիում կայացած բանակցությունների արդյունքները, հումանիտար հարցերը և հետագա շփումները։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել էին շարունակել եռակողմ բանակցային գործընթացը։

  • Կիսվել: