երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Վաղը Ստամբուլում կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Վաղը Ստամբուլում կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Վաղը՝ հունիսի 2-ին, օրվա երկրորդ կեսին Ստամբուլում կմեկնարկեն բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիարկությունների միջև, տեղեկացնում է TRTHaber-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին:

Նշվում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունները նախատեսված են վաղը՝ ժամը 13։00-ին, Չիրաղան պալատում:

Նշենք, որ ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով բանակցությունների նախապատրաստմանը ծանոթ աղբյուրի, հայտնել էր, որ Ռուսաստանի պատվիրակությունը կիրակի ցերեկը մեկնել է Ստամբուլ՝ Ուկրաինայի շուրջ բանակցություններին մասնակցելու համար։

 

  • Կիսվել: